Հրավիրում ենք ձեր կազմակերպությանը ներկայացնել թեկնածուների 2026թ. (20-րդ ամենամյա) Stevie® Awards for Sales & Customer Service (Stevie® Awards վաճառքի և հաճախորդների սպասարկման համար) մրցանակաբաշխության համար: Հաճախորդների սպասարկման, բիզնեսի զարգացման և վաճառքի մասնագետների համար համաշխարհային մրցանակաբաշխության այս ծրագիրը կազմվել է հեղինակավոր International Business Awards® և American Business Awards® ծրագրերի հիմնադիրների կողմից:
Եթե ցանկանում եք ստանալ մասնակցի փաթեթը, որում ներառված են հայտերի կազմման և ներկայացման ամբողջական հրահանգները, նշեք ձեր էլեկտրոնային փոստի հասցեն այստեղ և մենք այն կուղարկենք ձեզ: Մենք պահպանում ենք գաղտնիության խստագույն կանոնները և անկախ պատճառից ոչ մի դեպքում որևէ մեկին չենք տրամադրի ձեր էլեկտրոնային փոստի հասցեն:
Սա մեր կայքի միակ էջն է, որը դուք կտեսնեք հայերենով: Բոլոր մյուս էջերը, ինչպես նաև մասնակցի փաթեթը, անգլերենով են: Դրա պատճառն այն է, որ մենք պահանջում ենք հայտերը ներկայացնել անգլերենով, որպեսզի մրցանակաբաշխության գործընթացում կարողանան մասնակցել ամբողջ աշխարհից գործարար մասնագետներ:
Stevie Awards for Sales & Customer Service ծրագրի մասին
Stevie Awards for Sales & Customer Service մրցանակը շնորհվում է աշխարհի բոլոր երկրներում հաճախորդների սպասարկման, կապի կենտրոն լինելու, բիզնեսի զարգացման և վաճառքի մասնագետների ձեռքբերումների համար: Stevie Awards մրցանակաբաշխությունն իրականացնող կազմակերպությունը հիմնված է Միացյալ Նահանգներում: Մենք հանդիսանում ենք ութ տարբեր Stevie Awards մրցույթների կազմակերպիչը, որոնց մասին դուք կարող եք ծանոթանալ www.StevieAwards.com Stevie Award մրցանակաբաշխությունը աշխարհի ամենահեղինակային մրցանակներից մեկն է:
Stevie Awards for Sales & Customer Service մրցանակները շնորհվում են բազմաթիվ կատեգորիաներում: Եթե դուք որոշեք մասնակցել, ապա ընտրեք կատեգորիաները, որոնք համապատասխանում են այն ձեռքբերումներին, որոնց համար ձեր կազմակերպությունը ցանկանում է ճանաչում ձեռք բերել, և ներկայացրեք ձեր հայտերը՝ համաձայն այդ կատեգորիաների հրահանգների: Մրցանակաբաշխությունը կատարվում է հետևյալ կատեգորիաներում.
Վաճառք
Վաճառք՝ անհատական
Վաճառք՝ թիմային
Վաճառք՝ նվաճումներ
Վաճառք՝ տարբերում
Հաճախորդների սպասարկման և կապի կենտրոն
Հաճախորդների սպասարկման և կապի կենտրոն՝ անհատական
Հաճախորդների սպասարկման և կապի կենտրոն՝ թիմային
Հաճախորդների սպասարկման և կապի կենտրոն՝ նվաճումներ
Հաճախորդների սպասարկման բաժին
Հաճախորդների սպասարկում՝ հաջողված
Նոր ապրանք և ծառայություն
Լուծումներ մշակող
Բիզնեսի զարգացում
Կատեգորիաների ցանկը և նկարագրությունը գրանցման լրակազմում է:
Առաջադրումների համար պահանջվում է ներկայացնել գրավոր էսսե՝ մինչև 650 բառի սահմաններում՝ նկարագրելով առաջադրվող հավակնորդի նվաճումները` նախատեսված իրավասու ժամանակահատվածում, կամ՝ մինչև հինգ (5) րոպե տևողությամբ տեսանյութ՝ նկարագրելով նույնը: Առաջադրվող հավակնորդը կարող է լինել անհատ, թիմ, նոր ապրանք կամ ծառայություն կամ՝ ողջ կազմակերպությունը:
Մրցանակներ
2026 թվականի Սթիվի մրցանակաբաշխությունը վաճառքի և հաճախորդների սպասարկման ոլորտում հաղթողները կհայտարարվեն մարտի 5-ին: Հաղթողները կճանաչվեն ապրիլին Նյու Յորքում կայանալիք արարողության ժամանակ: Հաղթողները պարտավոր չեն մասնակցել արարողությանը:
Կապի միջոցներ
Stevie Awards մրցանակաբաշխությունը ներկայացուցիչներ ունի շատ երկրներում: Այս ներկայացուցիչները տեղեկատվություն կտրամադրեն և կօգնեն երկրում գործող կազմակերպություններին ՝ մրցանակաբաշխությանը մասնակցելու հարցում: Ձեր երկրում Stevie Awards ներկայացուցիչ ունենալը պարզելու համար սեղմեք այստեղ:
Կարող եք նաև կապվել կազմակերպիչների հետ հետևյալ հասցեով.
The Stevie Awards
10560 Main Street, Suite 519
Fairfax, Virginia 22030, USA
Հեռախոս. +1 703-547-8389
Ֆաքս. +1 703-991-2397
Էլ. Փոստ. help@stevieawards.com